Դրամաշնորհային ծրագիր` հանրային քաղաքականության քարոզչության/շահերի պաշտպանության


Հայաստանի առողջապահության համակարգի հզորացում (HS-STAR)ծրագիրը հայտարարում է հանրային քաղաքականության քարոզչության/շահերի պաշտպանության դրամաշնորհային ծրագիր՝ ուղղված ՀՀ առողջապահական ոլորտի քաղաքականության և օրենսդրության բարելավմանը։
Էբթ Էսոուշիըթս ինք. ընկերության հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող HS-STAR ծրագիրը նպաստում է Հայաստանումառողջապահության համակարգի հզորացմանը` միաժամանակ բարելավելով տրամադրվող բուժօգնության որակը և բարձրացնելով բնակչության իրազեկության աստիճանը առողջապահության գերակա ոլորտների վերաբերյալ։
HS-STAR դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարված հանրային քաղաքականության քարոզչության/շահերի պաշտպանության դրամաշնորհը   ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից։ 
Ծրագրի նպատակն է խրախուսել Հայաստանում գործող քաղաքացիականհասարակության փորձառու կազմակերպությունների մասնակցությունը ՀՀ առողջապահական ոլորտի քաղաքականության և օրենսդրության բարեփոխումների գործընթացին։
Դրամաշնորհային ծրագրին կարող են դիմել ՀՀ-ում պաշտոնապես գրանցված ՀԿ-ները, հիմնադրամներն ու իրավաբանական անձանց միությունները։ ՀՀ կառավարության կողմից հիմնված, ՀՀ կառավարության կամ կառավարական որևէ կառույցի մաս հանդիսացող կազմակերպությունները դրամաշնորհային ծրագրին դիմել չեն կարող։
Դրամաշնորհային ծրագիրը մրցութային է։ Մեկ դրամաշնորհի առավելագույն գումարը կազմում է 3.000.000 ՀՀ դրամ։ Սույն դրամաշնորհի շրջանակներում իրականացվող բոլոր ծրագրերը պետք է ավարտված լինեն մինչև 2012թ-ի դեկտեմբերի 31-ը: Ծրագրի առավելագույն տևողությունը5 ամիս էՄրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել ծրագրի առաջարկի փաթեթ, որի պահանջները տրված են «Հայց ծրագրի առաջարկի համար» փաստաթղթում, և որը կարելի է էլեկտրոնային տարբերակով   ներբեռնելwww.hs-star.net կայքից կամ թղթային տարբերակով ստանալ HS-STAR ծրագրի գրասենյակից, հասցե՝ Սունդուկյան 14, Երևան 0033, ՀՀ։  Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք  դիմել դրամաշնորհների գծով ղեկավար Հասմիկ Սահակյանին՝ ձեր հարցերն ուղղելովհasmik_sahakyan@hs-star.net էլեկտրոնային հասցեին։ Հեռախոսազանգեր չեն ընդունվում։
Ծրագրի առաջարկների վերաբերյալ նախատեսված է խորհրդատվական մեկ դասընթաց-հանդիպում ս/թ հունիսի 20-ին, ժ.15:00-17։00, HS-STAR ծրագրի գրասենյակում։
Ծրագրի առաջարկների հանձնման վերջնաժամկետն է 2012թ-ի հունիս 28-ը, մինչև ժամը 16։00։ Առաջարկի փաթեթը պետք է ներկայացնել տպագիր 2 (երկուօրինակից` փակ և կնքված ծրարներով:Տպագիր օրինակից բացի պետք է ներկայացվի նաև դիմում-հայտի էլեկտրոնային տարբերակը էլեկտրոնային կրիչով (oր.`սկավառակով): Առաջարկի փաթեթները պետք է հանձնել վերոնշյալ հասցեով։
Սահմանված ժամկետից ուշ ներկայացված փաթեթները չեն ընդունվի։
Հետաքրքրված անձինք կարող են որպես մեկնաբանություն էլ. փոստի հասցե թողնել ներքևում, մենք ձեզ կուղարկենք դրամաշնորհային հայտի փաթեթը:

Комментарии