«Մեկ փուչիկ՝ մեկ ժպիտի դիմաց» Վանաձոր Երիտասարդական Բանկ



Վանաձոր Երիտասարդական Բանկ
Վանաձոր Երիտասարդական բանկը հունիսի 1-ի`Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ նախաձեռնել էր ակցիա` <<Մեկ փուչիկ` մեկ ժպիտի դիմաց>>: Երիտասարդական Բանկի անդամների կողմից ավելի քան 300 փուչիկ էր փչվել, որոնք այսօր բաժանվեցին Վանաձորի փողոցներում հանդիպած փոքրիկներին: Ակցիայի նպատակն էր մանուկների ժպիտների թիվն ավելացնել ևս մեկով, ընդգծել նրանց կարևորությունը մեր կյանքում, քանզի փոքրիկների ժպիտն ու անհոգ ծիծաղն ուրախություն է պատճառում նաև մեծահասակներին:
Վանաձոր երիտասարդական Բանկը <<Մեկ փուչիկ` մեկ ժպիտի դիմաց>> ակցիան կազմակերպում էր արդեն երրորդ անգամ, նախորդ տարիներին, բացի փողոցում փուչիկներ նվիրելը, նաև կազմակերպվել էին խաղալիքների հավաք և հունիսի մեկին հանձնվել մանկապարտեզներին: Երիտասարդական Բանկից խաղալիքներ են նվեր ստացել Վանաձորի 13 մանկապարտեզներ:
Երիտասարդական Բանկի <<Մեկ փուչիկ` մեկ ժպիտի դիմաց>> ակցիային այս տարի միացել էր նաև Ապագա Վանաձոր ակումբը:
Մեր մասին
Երիտասարդական բանկը ծրագիր է, որը հնարավորություն է տալիս երիտասարդներին տրամադրել դրամաշնորհներ իրենց համայնքներում: Այն Հայաստան եկավ 2007թ.-ին` ի շնորհիվ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և Հյուսիսային Իռլանդիայի համայնքային հիմնադրամի համագործակցությանՀայաստանի 10 մարզերում և Երևանում գործում են  6-9 երիտասարդներից կազմված խմբերը` Երիտասարդական Բանկեր: Խմբի անդամներն անցնելով որոշակի փուլեր ստացել են համապատասխան գիտելիքներ Հյուսիսային Իռլանդիայի Համայնքային Հիմնադրամի մասնագետների կողմից, ինչպես նաև պարբերաբար մասնակցում են դաընթացների, քննարկումների, փորձի փոխանակումների:
Ծրագրի գործընկերներն են. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, Եվրասիա Համագործակցության Հիմնադրամը, Բելգիայի Թագավորությունը, Գուլբենկյան հիմնադրամը, ինչպես նաև հայաստանյան հասարակական կազմակերպություններ 10 մարզերում և Երևանում, տեղական և մարզային մամուլի ներկայացուցիչներ: Գործընկեր կազմակերպությունը Վանաձորում ՀԿ Կենտրոն քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնն է:
Վանաձոր Երիտասարդական Բանկը  ձևավորվել է 2007թ-ի հուլիսին:  Իր գործունեության ընթացքում  իրականացրել է 18 դրամաշնորհային ծրագիր, ինչպես նաև ծրագրեր սեփական նախաձեռնությամբ:

Комментарии