Երիտասարդական ֆորում Թեղուտի հիմնախնդրի մասին


«Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը» հունիսի 16-ին, ժամը՝ 13:00-16:00, Վանաձորի «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի գրասենյակում (Մյասնիկյան 12/40) հեռ. +374 (322) 2 13 40 ) կազմակերպում է երիտասարդական ֆորում Թեղուտի հիմնախնդրի մասին:

Ֆորումի նպատակն է հանրությանը ներկայացնել Թեղուտի խնդիրը և այս խնդրով մտահոգված մարդկանց հնարավորություն տալ ներգրավվելու աշխատանքային գործընթացների մեջ (արդեն գոյություն ունեցող «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության» շրջանակներում կամ այլ):

Օրակարգ

13:00 - 15:00 - նախաձեռնության ակտիվիստները կներկայացնեն Թեղուտի խնդիրը՝
բնապահպանական
սոցիալ-տնտեսական
առողջապահական
իրավական
քաղաքացիական համատեքստում
Ընթացքում կցուցադրվեն նաև թեմային առնչվող ֆիլմեր և տեսահոլովակներ:
15:20 - 16:00- աշխատանքային փոքր խմբերով քննարկումներ, որտեղ մասնակիցները կարող են ավելի մանրամասն ծանոթանալ նախաձեռնության աշխատանքներին և հանդես գալ առաջարկներով:

Մասնակցության համար խնդրում ենք նախապես զանգել 093014565

Комментарии