«Բացօթյա ընթերցանության փառատոն»-ը Վանաձորում


Այսօր Վանաձորի Հայքի հրապարակում տեղի ունեցավ «Բացօթյա ընթերցանության փառատոն»:

«Բացօթյա ընթերցանության փառատոն»-ը նախաձեռնել է «Ֆլեշմոբ Դիվիզիա» Երիտասարդական ՀԿ-ն, որի նպատակն է միավորել երիտասարդությանը, վերացնել հասարակական վայրերում ընթերցելու բարդույթը, ամրապնդել սերը գրքի հանդեպ ու զարգացնել բացօթյա ընթերցելու մշակույթը: Համագործակցելով «Ֆլեշմոբ Դիվիզիա»-ի հետ` Վանաձորում փառատոնի կազմակերպումը ստանձնել էր Վանաձոր Ինֆոտունը:

Փառատոնին մասնակցցին մոտ հարյուր երիտասարդներ, ովքեր կանգնած, նստած և նույիսկ կանաչ խոտերի մեջ պառկած կես ժամ շարունակ կարդացին իրենց նախընտրած գրքերը, միմյանց խորհուրդներ տվեցին, թե ինչ կարելի է կարդալ, փոխանակվեցին մտքերով:

Բացօթյա ընթերցանության փառատոնի մասնակիցները տպավորված էին. օրն աչքի ընկավ իր պայծառությամբ ու գույներով, տարբերվեց մնացած օրերից:






Комментарии