«Դեմ ենք թանկացմանը» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը
Հունիսի 19-ից թանկացել են Վանաձոր-Երեւան-Վանաձոր միկրոավտոբուսների գները՝ նախկին 1200 դրամի փախարեն դառնալով 1400 դրամ: Թանկացել է նաեւ մեկ այլ ուղեւորափոխադրումներ իրականացնող տաքսի «Վանաձոր» ընկերության սպասարկման գները, մասնավորապես` «Հոնդա» մակնիշի մեքենայով Երեւան մեկնելու համար նախկին 1500-ի փոխարեն վճարը դառնալով 1800 դրամ:
«Հայավտոկայան» ընկերության Վանաձորի մասնաճյուղի պետ Սահակ Ռուբենյանը հաստատել է գների թանկացման լուրը` նշելով, որ նշված ուղղություններով երթուղի իրականացնող Վանաձորում` «Ոսկեթեւ» եւ Երեւանում գործող «Գասուռ» ՍՊԸ ընկերություններն ամիսներ առաջ դիմել են նախարարություն` գների թանկացման հարցով, իսկ հիմք ընդունվել է պահեստամասերի եւ վառելիքի գները. «Իրենք դիմել են, նախարարությունը որոշել է բավարարել նրանց խնդրանքը: Գների թանկացման հրամանը տրվել է սույն թվականի հունիսի 12-ին, կիրառության մեջ մտել` հունիսի 18-ին>:
Հունիսի 19-ին Վանաձորում ստեղծվել է երթուղու սակագների դեմ պայքարող «Դեմ ենք թանկացմանը» քաղաքացիական նախաձեռնություն: Խումբը, մտահոգված լինելով Վանաձոր-Երեւան-Վանաձոր երթուղու գների բարձրացման խնդրով, իր համոզմունքն է հայտնում, որ ուղեվարձի բարձրացումը ուղղակիորեն ազդելու է բնակչության սոցիալական վիճակի վրա :
Ուստի,
կարեւորելով քաղաքացիական
հասարակության ակտիվ մասնակցությունը, դիմում ենք բոլոր հասարակական միավորներին
միանալ նախաձեռնությանը :
Մեզ հետ կարող եք կապ հաստատել
գրելով demenqtankacmany@gmail.com էլ . հասցեի, կամ միանալով www.facebook.com կայքի
«Դեմ ենք թանկացմանը» քաղաքացիական
նախաձեռնութան խմբին` http://www.facebook.com/groups/126661840805451/:
« Դեմ ենք թանկացմանը » քաղաքացիական նախաձեռնութուն
Комментарии
Отправить комментарий