Տեղի ունեցավ «Ընտանեկան բռնության կանխարգելման օրենք։Դրական և բացասական կողմեր» թեմայով դասընթացը

ՀԿ Կենտրոնի Վանաձոր ԻնֆոՏուն ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր հերթական իրազեկման հանդիպումը։ 
Այս անգամ հանդիպման ընթացքում քննարկվեց «Ընտանեկան բռնության կանխարգելման եվ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Հանդիպման ընթացքում վեր հանվեցին օրենքի դրական և բացասական կողմերը և հիմնավորվեց օրենքի կարևորությունը ՀՀ ներկա իրավիճակի համար։

Հանդիպումը վարեցին «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ի «Թեժ գիծ» ծառայության Վանաձորի մասաճյուղի համակարգող Սիրան Քոչինյանը և իրավաբան Արմինե Այվազյանը։

---
Հանդիպումը կազմակերպվել էր «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի «Վանաձոր ԻնֆոՏուն» ծրագրի շրջանակներում, որը մասն է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» (ՄՔՏՄ) ծրագրի։
ՄՔՏՄ-ն հնգամյա գործըթաց է, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից: Այն իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) և Ինտերնյուսը (ԱՄՆ) Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ։

Комментарии