«Էրազմուս+ Երիտասարդություն». տեղեկատվական հանդիպում Վանաձորում


«Erasmus+ Youth. Տեղեկատվական կենտրոն Հայաստանում»-ը, որը համակարգում է Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը, ՀԿ Կենտրոնի աջակցությամբ Վանաձորում կազմակերպում է տեղեկատվական հանդիպում։

Տեղեկատվական հանդիպման նպատակն է Վանաձոր ԻնֆոՏուն ծրագրի շահառուներին, համայնքի երիտասարդներին և երիտասարդական կառույցների ներկայացուցիչներին ներկայացնել Եվրամիության «Էրազմուս+ Երիտասարդություն» ծրագրի կողմից ընձեռնվող հնարավորությունները:

Երբ՝ նոյեմբերի 29,
Ժամը՝ 16։00-18։00,
Որտեղ՝ ՀԿ Կենտրոնի դահլիճ (ք․ Վանաձոր, Նժդեհի 14, 4-րդ հարհ, 410 սենյակ (Սոցիալական ծառայության շենք)),


Հանդիպման ֆեյսբուքյան միջոցառումն այստեղ
Հանդիպման օնլայն հայտադիմումն այստեղ

Ուշադրություն․
Հայտադիմումը լրացնելով դուք հաստատում եք, որ մասնակցելու եք տեղեկատվական հանդիպմանը։

Комментарии