«Մարդու իրավունքներն ու մեդիան»․ դասընթաց

«ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ն «Վանաձոր ԻնֆոՏուն» ծրագրի շրջանակներում կազմակերպում է հերթական դասընթացը։

Դասընթացի ընթացքում կխոսենք հետևյալ հարցերի շուրջ․
– Մարդու իրավունքներ, հիմնարար ազատություններ և պետական անվտանգություն,
– Մամուլում իրականության և նրա արտահայտման ազատության սահմանները՝ մարդու իրավունքների և պետական անվտանգության հարցերում։

Երբ ՝ Դեկտեմբերի 1-ին,
Որտեղ ՝ ՀԿ Կենտրոնի ԻնֆոՏուն դահլիճ, ք․ Վանաձոր, Խորենացի 6/1,
Տևողություն ՝ 15։00 – 18։00 (ներառյալ սուրճի ընդմիջում)
Մասնակցության հայտ՝ այստեղ
Դասընթացի ֆեյսբուքյան միջոցառումը՝ այստեղ
Դասընթացի դիմելու վերջնաժամկետ՝ նոյեմբերի 29, ժամը 24։00
 
Դասընթացը կվարի իրավապաշտպան, լրագրող, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը։

Հանդիպումը կազմակերպվում է «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի «Վանաձոր ԻնֆոՏուն» ծրագրի շրջանակներում, որը մասն է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» (ՄՔՏՄ) ծրագրի։ՄՔՏՄ-ն հնգամյա գործըթաց է, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից: Այն իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) և Ինտերնյուսը (ԱՄՆ) Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ։

Комментарии