Վանաձորում ճանապարհաշինական աշխատանքներն ավարտվեցին
Ի՞նչ կարծիք
ունեն վանաձորցիները կատարված աշխատանքների մասին
Մի քանի օր է, Վանաձորում
ավարտվել են հիմնական ճանապարհաշինական աշխատանքները: Ներկայումս ընթացքի մեջ են միայն Հալաբյան կամրջի վերակառուցման աշխատանքները, որն
իրականացվում է ՀՀ տրանսպորտի ու կապի նախարարության պատվերով: Կամրջի հիմնանորոգման
համար կծախսվի մոտ 72 մլն դրամ:
Համայնքային բյուջեից քաղաքի փողոցների փոսային նորոգման համար հատկացումը կազմում է 93.5 մլն դրամ:
Կառավարության կողմից Լոռու մարզպետարանին հրատապ ծրագրերի իրականացման համար հատկացվող գումարից այս տարի Վանաձորի փողոցների համար տրամադրվել է 100 մլն դրամ:
Մյասնիկյան փողոց |
Եվս 195 մլն դրամի չափով ծախսվեց
կառավարության կողմից հատկացված միջոցներից՝ սեպտեմբերից մեկնարկած լայնածավալ
ճանապարհաշինական աշխատանքների համար: Այն իրականացրեցին «Ճանապարհ» ՓԲԸ-ն, «Շինպլյուս», «Վառմաշ» և «Հիդրո» սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերությունները:
Մասնակի կամ կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ իրականացվեցին քաղաքի մի շուրջ
2 տասնյակ փողոցներում:
Ա. Ջանազյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ կատարվել
է 32.500մ2 տարածքաչափով ասֆալտապատման և 10.000 մ2 փոսային
նորոգման աշխատանքներ:
«Բարեկարգված ճանապարհների ցանկում են դեպի ինֆեկցիոն հիվանդանոց
տանող, թիվ 10 դպրոցիհարակից ճանապարհները, Տպագրիչների փողոցը, Դիմաց թաղամասի մի
շարք փողոցներ...Հիմնական շեշտը դրվել է առավել բանուկ փողոցների բարեկարգման վրա»,- նշեց Ա. Ջանազյանը:
Ճանապարհաշինական աշխատանքների
ավարտից հետո ոլորտը ներկայացնող մասնագետներից
կազմված աշխատանքային խումբը շրջել է քաղաքում, ուսումնասիրել կատարված աշխատանքները:
Ա. Ջանազյանի խոսքով՝ արձանագրել
են որոշակի թերութւններ, ճանապարհաշինական ընկերություններին տրվել են այդ թերությունները
վերացնելու հանձնարարականներ:
Ինֆոգրաֆիկա |
Նշենք, որ ՀԿ կենտրոնի կողմից իրականացվող
«Վանաձոր Ինֆոտուն» ու «ՀաՄաՏեղ» ծրագերի շրջանակներում
անցկացված հարցման ընթացքում Վանաձորի կարևորագույն խնդիրների թեժ տասնյակում ճանապարհների
անբարեկարգ վիճակն զբաղեցնում էր առաջին հորիզոնականը: Հարցումն իրականացվել էր այս
տարվա օգոստոսին, երբ լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքները Վանաձորում դեռևս չէին
մեկնարկել:
Այժմ, երբ դրանք ավարտված
են, փոքրիկ հարցախույզ իրականացրինք վանաձորցիների շրջանում, պարզելու համար նրանց
տեսակետները կատարված աշխատանքների ու քաղաքի փողոցների ներկա վիճակի մասին:
Մոտ երկու տասնակ վարորդների
ու հետիոտների շրջանում իրականացված հարցման
ընթացքում թեև շատերը խուսափեցին ներկայանալ, սակայն հայտնեցին իրենց տեսակետը:
Համեմատական կատարելով
նախկինի հետ, վարորդները հիմնականում նշում էին, որ բավականին դրական տեղաշարժեր կան:
Լավ կլինի, որ քաղաքապետարանն
ուշադրություն դարձնի ոչ միայն կենտրոնական, այլև երկրորդական փողոցներին ու մայթերին.
ասում էին անցորդները, մատնանշելով, դեռևս նորոգման ենթակա բազմաթիվ փողոցներ կան:
Ակնհայտ դրական փոփոխությունների
մասին խոսելով հանդերձ վանաձորցիները ակնկալում էին, որ դրանք շարունակական կլինեն,
իսկ կատարված աշխատանքների որակը թույլ կտա փոքրիշատե բարեկարգ ճանապարհներով երթևեկելու
հաճույքը վայելել երկար:
Комментарии
Отправить комментарий