Մարդու իրավունքներն ու ատելության խոսքը - Հայտարարություն
ՀԿ Կենտրոնի Վանաձոր ԻնֆոՏուն ծրագիրը կազմակերպում է հերթական իրազեկման հանդիպումը։
Այս անգամ հանդիպում ենք քննարկելու մարդու իրավուքների, ատելության խոսքի և դրանց առընչվող այլ ոլորտների հիմնահարցերը։
Հանդիպման ընթացքում կխոսենք հետևյալ հարցերի շուրջ․
- Ի՞նչ է մարդու իրավունքը,
- Ի՞նչ ենք հասկանում խտրականություն ասելով,
- Ինչպե՞ս է դրսևորվում խտրականությունը մարդու իրավունքների իրացման հարցում,
- Ի՞նչ է ատելության խոսքը,
- Ինչպե՞ս է դրսևորվում ատելության խոսքը,
- Ազատ խեսքի իրավունքն ընդդեմ ատելության խոսքի։
Երբ ՝ Նոյմեբերի 14-ին,
Որտեղ ՝ ՀԿ Կենտրոնի Վանաձոր ԻնֆոՏուն դահլիճ, ք․ Վանաձոր, Խորենացի 6/1,
Տևողություն ՝ 15։00 - 18։00 (ներառյալ ընդմիջում)
Հանդիպումը կվարի Եվրախորհրդի առցանց մարդու իրավունքների երիտասարդական շարժման հայաստանյան ( No Hate Speech Movement Armenia) ազգային համակարգող Նելլի Գիշյանը:
Ֆեյսբուքյան միջոցառումը այստեղ ։
Հանդիպումը կազմակերպվում է «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի «Վանաձոր ԻնֆոՏուն» ծրագրի շրջանակներում, որը մասն է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» (ՄՔՏՄ) ծրագրի։
ՄՔՏՄ-ն հնգամյա գործըթաց է, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից: Այն իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) և Ինտերնյուսը (ԱՄՆ) Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ։
Комментарии
Отправить комментарий