Լոռիում ընտրողների ընտրություններին մասնակցության ցուցանիշները

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ՝ նոյեմբերի 5-ին ՀՀ-ում տեղի ունեցան խոշորացված համայնքների Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։
Ներկայացնում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տրամադրած նախնական տվյալները (05/11/2017թ․ 20։00) Լոռու մարզի խոշորացված համայնքների ընտրողների մասնակցության ցուցանիշների վերաբերյալ՝ ըստ համայնքների։

  1. Ալավերդի համայնքն ունի 19412 ընտրող, որոնցից իրենց քաղաքացիական պարտքն են կատարել 8179-ը, այսինքն ընտրության իրավունք ունեցողների 42,13%-ը։
  2. Ախթալա համայնքն ունի 5345 ընտրող, որոնցից իրենց քաղաքացիական պարտքն են կատարել 3284-ը, այսինքն ընտրության իրավունք ունեցողների 61,44%-ը։
  3. Ստեփանավան համայնքն ունի 15162 ընտրող, որոնցից իրենց քաղաքացիական պարտքն են կատարել 5273-ը, այսինքն ընտրության իրավունք ունեցողների 34,78%-ը։
  4. Տաշիր համայնքն ունի 12160 ընտրող, որոնցից իրենց քաղաքացիական պարտքն են կատարել 4588-ը, այսինքն ընտրության իրավունք ունեցողների 37,73%-ը։
  5. Գյուլագարակ համայնքն ունի 6731 ընտրող, որոնցից իրենց քաղաքացիական պարտքն են կատարել 4154-ը, այսինքն ընտրության իրավունք ունեցողների 61,71%-ը։
  6. Լոռի Բերդ համայնքն ունի 4348 ընտրող, որոնցից իրենց քաղաքացիական պարտքն են կատարել 2210-ը, այսինքն ընտրության իրավունք ունեցողների 50,83%-ը։
  7. Մեծավան համայնքն ունի 5181 ընտրող, որոնցից իրենց քաղաքացիական պարտքն են կատարել 2356-ը, այսինքն ընտրության իրավունք ունեցողների 45,47%-ը։
  8. Շնող համայնքն ունի 3161 ընտրող, որոնցից իրենց քաղաքացիական պարտքն են կատարել 2350-ը, այսինքն ընտրության իրավունք ունեցողների 74,34%-ը։
  9. Սարչապետ համայնքն ունի 4593 ընտրող, որոնցից իրենց քաղաքացիական պարտքն են կատարել 1762-ը, այսինքն ընտրության իրավունք ունեցողների 38,36%-ը։
  10. Օձուն համայնքն ունի 6226 ընտրող, որոնցից իրենց քաղաքացիական պարտքն են կատարել 3896-ը, այսինքն ընտրության իրավունք ունեցողների 62,58%-ը։

Վանաձոր ԻնֆոՏան քաղլրագրության թիմ

Комментарии