|
|
Համացանցի տարածման հետ զուգահեռ աճում է համացանցային լրատվականների թիվը։ Այսօր հանրությանը լուրեր են հաղորդում նաև բլոգների միջոցով, սակայն հաճախ բլոգերները չունեն համապատասխան կրթություն և տալիս են չճշտված ինֆորմացիա։ Դիտարկենք www.melqnews.blogspot.com բլոգում տեղ գտած լուրերից մեկը, որը հրապարակվել է մայիսի 31-ին և վերնագրված է «Լոռեցիները պահանջում են Լոռու մարզպետի պաշտոնում տեսնեն ժողովրդի թեկնածուին»։ Նյութը հարուստ է լեզվական սխալներով օրինակ` վերնագիր մեջ տեսնել բառի փոխարեն օգտագործված է տեսնեն բառը։ Լուրը կարդալուց հետո պարզ է դառնում, որ ողջ շարադրանքը Գ. Մեհրաբյանի խոսքերն են, սկակայն չկան համապատասխան կետադրական նշաններ, որպեսզի ընթերցողի համար դա պարզ լինի։ Գ.Մեհրաբյանի անունը չկա նյութի մեջ, հետևաբար անձը հստակ նշված չէ։ Ըստ նյութի Մեհրաբյանը «Լոռվա երիտասարդ քաղաքագետների» ասոցիացիաի նախագահն է։ e-register.am կայքում փնտրելով նշված ասոցիացիան` չունեցանք ոչ մի պատասխան։ Վերջինիս մասին ինֆորմացիա ենք փնտրել էլեկտրոնային որոնման հատուկ գործիքներով (Linkedin, WebMii, Google advanced search և այլն)` կրկին ապարդյուն։ Սա լրագրողի ոչ հետևողական լինելու արդյունքն է։ Նմանատիպ չճշտված լուրերը հաճախ բուռն քննարկում են իրենց շուրջ ստեղծում։ Երբեմն լրագրողները գիտակցելով են նման ինֆորմացիա հրապարակում, որպեսզի ունենան առավել շատ դիտումներ։ Սա էլ լրագրողական էթիկայի խիստ խախտում է։
|
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում որոնման արդյունքներ։ |
|
Linkedin կայքում որոնման արդյունքները։ |
|
google advanced search հատուկ որոնման կայքում որոնման արդյունքները։ |
|
google համակարկում որոնման արդյունքները։ |
Վանաձորի ինֆոտանը` մասնակցելով փաստերի ստուգման և տեղեկությունների ճշտման վերաբերյալ դաընթացների, և ձեռք բերելով համապատասխան գիտելիքներ ստուգել եմ «Լոռեցիները պահանջում են Լոռու մարզպետի պաշտոնում տեսնեն ժողովրդի թեկնածուին» հոդվածի հավաստիությունը։ Արդյունքում` համապատասխան որոնումներ կատարելով պարզեցի, որ բերված փաստերն ու անունները չեն համապատասխանում իրականությանը։
Հեղինակ՝ Թեհմինե Բաղրամյան
Комментарии
Отправить комментарий