Հանդիպում «Ընտանիքի դերը երեխայի կյանքում» թեմայով
Հանդիպման նպատակը՝
Շեշտադրել երեխաների՝ ընտանիքում մեծանալու կարևորությունը և դրա առավելությունները, ընտանիքի դերը երեխայի անձի ձևավորման վրա, ինչպես նաև իրազեկել ԱԾԽՄ երեխաների խնամքի կազմակերպման ընտանիքահեն մոդելների մասին:
Հանդիպումը կտա միտք այն մասին, թե որքան կարևոր է բոլոր երեխաների համար ապահովել ընտանեկան ջերմ միջավայր, չառանձնացնել ԱԾԽՄ երեխաներին և չպիտակավորել նրանց:
Երեխայի կյանքում ընտանիքի դերը առաջնային է, քանի որ ընտանիքն է պատասխանատվություն կրում երեխայի հիմնարար իրավունքների պաշտպանության, դաստիարակության, անձի ձևավորման և այլ սոցիալական երաշխիքների իրացման համար:
Ընտանեկան մշակույթները, դաստիարակության ոճերը, ծնողների իրազեկվածությունը, մոտեցումներն ու հայացքներն են մեծ դերակատարում ունենում այն հարցում, Թե ինչպիսին կլինի երեխան ապագայում:
Առանց ծնողական խնամքի մնացած երեխա է համարվում 18 տարին չլրացած այն երեխան, որի ծնողները (կամ միակ ծնողը) մահացել են, զրկվել են ծնողական իրավունքներից, ճանաչվել են անգործունակ, խուսափում են երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից, ինչպես նաև oրենքով սահմանված կարգով ճանաչվել են մահացած, անհայտ բացակայող կամ անհայտ են:
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության նպատակով ՀՀ-ում ընդունվել են մի շարք իրավական ակտեր, մշակվել և իրականացվել են բազմաթիվ նպատակային ծրագրեր, սակայն ԱԾԽՄ երեխաների իրավունքները լիովին պաշտպանված չեն, չեն ապահովվում երեխաների նվազագույն սոցիալական երաշխիքները և այլն:
Կարևոր է իրազեկ լինել, թե ԱԾԽՄ երեխաների ընտանիքահեն խնամքի կազմակերպման ինչ տարբերակներ կան այսօր ՀՀ-ում:
Դասընթացավարի մասին
Էլինե Սանթրոսյան.
Կրթություն․
Բակալավրիատ՝ ԵՊՀ, Սոցիոլոգիայի Ֆակուլտետ, Սոցիալական աշխատանք բաժին
Մագիստրատուրա՝ ԵՊՀ, Սոցիոլոգիայի Ֆակուլտետ, Հասարակայնության հետ կապերի բաժին
Աշխատանք.
«Սոցիալական արդարություն» ՀԿ սոցիալական աշխատող,
Հիմնական ոլորտները՝ Ընտանիքների, Երեխաների սոցիալական պաշտպանություն, երիտասարդների հետ աշխատանք և հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատանք
Հանդիպումը տեղի կունենա հունիսի 20-ին, ժամը 15։00-ին, ՀԿ Կենտրոնի Վանաձոր ԻնֆոՏուն դահլիճում (Խորենացի 6/1)։
Հայտադիմումը կարող եք լրացնել մինչև հունիսի 17-ը (ներառյալ)։
Հանդիպմանը մասնակցելու համար պարտադիր է լրացնել հայտադիմումը։
Ուշադրություն․
Հայտերի ընդունումը կարող է դադարեցվել նշված ժամկետից շուտ, եթե դիմումների քանակը գերազանգի 20-ը։
Հայտադիմումն այստեղ
Հանդիպման ֆեյսբուքյան միջոցառումն այստեղ
Комментарии
Отправить комментарий