Տեղեկատվական հանդիպում Վանաձորում



Որտեղ՝ ՀԿ Կենտրոն / Վանաձոր ԻնֆոՏուն
Հասցե՝ Խորենացի 6/1, Վանաձոր 
Երբ՝ Հուլիսի 3, 2018, ժամը 15:00

Հրանտ Դինք հիմնադրամը, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հետ միասին, սիրով հրավիրում են բոլորին մասնակցելու Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը։ Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը 2017-2019 թթ․ իրականացնում է Հրանտ Դինք հիմնադրամը Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ:

Հանդիպման ընթացքում սիրով կներկայացնենք համագործակցության հնարավորությունները երկու հարևան երկրների մարդկանց միջև, կտրամադրենք ընդհանուր տեղեկատվություն ծրագրի վերաբերյալ, կծանոթացնենք մասնակցության և ընտրության ընթացակարգերին, ինչպես նաև կհատկացնենք ժամանակ հարց ու պատասխանի համար:

2017-2019 թթ․ Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը կաջակցի 100 անհատի՝ միջսահմանային այցերի միջոցով հարևան երկրում հստակ ծրագրեր իրականացնելու համար` հոգալով նրանց ճանապարհածախսը։ Հայտերը ներկայացնելու հաջորդ վերջնաժամկետն է 2018 թ. օգոստոսի 1-ը։

Հանդիպման ընթացքում կներկայացվի նաև ընդհանուր տեղեկատվություն Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի և երկխոսության ծրագրերի վերաբերյալ:

Ծրագրերի մասին ավելին իմանալու համար՝ այցելեք մեր կայքէջեր․

Տեղեկատվական հանդիպումը կկայանա հուլիսի 3-ին Վանաձորում՝ «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի Վանաձոր ԻնֆոՏանը, ժամը 15։00-ին։ Միջոցառման լեզուն հայերենն է։

Հարցերի դեպքում կարող եք գրել Վալյա Մարտիրոսյանին travelgrant@hrantdink.org հասցեով կամ զանգահարել 093 23 13 85 հեռախոսահամարով: 

Ֆեյսբուքյան միջոցառումն այստեղ

Комментарии