Եղի'ր տեղեկացված, դարձի'ր
պահանջատեր
-Իսկ իրավունք ունե՞մ…,-զարմացած հարցնում է համայնքի 30-ամյա բնակիչը՝ ուսումնական
այցով առաջին անգամ ոտք դնելով համայնքապետարան:
-Իրավունք ունի՞այստեղ գտնվելու,
- զարմացավ ավագանու անդամը՝ նիստերից մեկի ժամանակ տեսնելով օտարերկրա քաղաքացուն:
- զարմացավ ավագանու անդամը՝ նիստերից մեկի ժամանակ տեսնելով օտարերկրա քաղաքացուն:
-Իհարկե ունի, օրենքն այդ մասին հստակ ասում է,-նկատեց ավագանու ավելի երիտասարդ
անդամը:
_ Նստի՛, նստի՛,-գյուղապետի տարեկան հաշվետվության ժամանակ ներկաներից մեկը
փորձեց կանխել 16-ամյա պատանուն, ով ուզում էր գյուղապետին հարցնել, թե համայնքը երբ
մարզադպրոց կունենա:
_Սպասե՛ք, մարդը հարց է տվել, պիտի պատասխանեմ,-ի զարմանս պատանու հարցը կանխել
ցանկացողի՝ արձագանքեց գյուղապետը և սպառիչ պատասխանտվեց:
-Մենք չենք էլ իմացել, որ գանք…, մեզ ով է բանի տեղ դրել որ…, մենք ինչ գիտենք, թե ինչ է կատարվում գյուղամիջում…,
- ավագանու նիստերին, հանրային լսումներին, համայքային ժողովներին չմասնակցելը այսպես
են պատճառաբանում բնակիչներից շատերը:
-Հաջորդ անգամ ավագանու ընտրությունների ժամանակ ես էլ եմ դնելու թեկնածությունս,-ասաց
մրցույթի հաղթող թիմի անդամներից մեկը:
-Իսկ ու՞ր են համայնքապետարանի աշխատակիցները,-զայրացած նկատեց դասընթացներին մասնակցած և արդեն պահանջատեր դարձած
երիտասարդը` ուսումնական հերթական այցով համայնքապետարան այցի ժամանակ:

Համայնքի ղեկավարի և ավագանու
որոշմամբ նախագծին տրամադրվեց համաֆինանսավորում այլ համայնք այցելություն կազմակերպելու
համար դա հավելյալ ներդրում էր ծրագրի մեջ:
Իսկ թե ինչպես անցավ այլ համայնքի համայքապետարան 30 տեղեկացված և պահանջատեր
երիտասարդների այցը... կարող եք պատկերացնել:
Իսկ եթե չեք պատկերացնում՝ սպասեք մեր հաջորդ պատմությանը:
Նախաձեռնությունը հնարավոր է դարձել «ՀԿ կենտրոն» ՔՀԶ ՀԿ-Ի
ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է եվրասիա համագործակցության հիմնադրամի
աջակցությամբ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով:
Комментарии
Отправить комментарий