Համայնքային նախաձեռնությունների խրախուսման մրցույթ 

ՀԿ Կենտրոնը ազդարարում է Վանաձոր Ինֆոտան բաղադրիչը հանդիսացող ՀաՄաՏեղ /Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը/ ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը: Այս փուլում Լոռու մարզի երիտասարդների համար հայտարարվելու են համայնքային նախաձեռնությունների խրախուսման մրցույթներ,  որոնք համայնքային կյանքում դրական փոփոխությունների հնարավորություն կտան: Նախատեսվում են մի քանի թեմաներով դասընթացներ և կողմնորոշիչ հանդիպումներ, որոնք կօգնեն երիտասարդներին գաղափարի հստակեցման, վերջինիս ճիշտ ձևակերպման և ներկայացման, համագործակիցներ գտնելու և նախագծերը կյանքի կոչելու հարցում:
Եթե հետաքրքրված եք համայնքային խնդիրներով և դրանց լուծման հնարավորություններով, ապա մասնակցեք վերոնշյալ միջոցառումներին՝ լրացնելով մասնակցության հայտը մինչև սույն թվականի նոյեմբերի 22-ը, ժամը 18:00:

Комментарии