Մեդիագրագիտության դաս
Վանաձոր Ինֆոտանը Մարտի 2-ին տեղի ունեցավ Մեդիայի ասելիքը թեմայով դասընթաց, որն ուղղված էր ներկայացնելու Մեդիագրագիտության էությունը, մեդիայի դերը մեր առօրյա կյանքում և խոսելու <Լուր> սահմանման մասին:
Դասընթացի գործնական հատվածում մասնակիցները բաժանվելով 4 խմբերի փորձեցին տեղում` բաժանված նյութի հիման վրա լուր պատրաստել տարբեր լսարանների համար: Ներկայացնելուց հետո այն քննարկվեց դասընթացավարի և մյուս խմբերի մասնակիցների հետ միասին:
Ակտիվ քննարկում ծավալվեց նաև մի շարք արդի թեմաների շուրջ` անդրադարձ կատարելով ներկա և վերջերս տեղի ունեցած անցուդարձերին և քննարկվեց լրատվամիջոցների դերքորոշումը տարբեր իրավիճակներում:
Комментарии
Отправить комментарий