Մեդիագրագիտության դաս

Հետաքրքրվում ես մեդիայով և ցանկանում ես դառնալ մեդիագրագետ, ապա շտապիր Վանաձոր Ինֆոտուն մասնակցելու Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից անցկացվող Մեդիագրագիտություն թեմայով հանդիպմանը, որտեղ հնարավորություն կունենաս՝

•լրագրության մասին տեսանյութեր դիտելու և քննարկելու, 
•տեղեկանալու, թե ինչպես կարելի է թղթակցել Media.am-ին, 
•մեդիախաղի մասնակցելու:

Հանդիպումը կվարեն Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Media.am կայքի գլխավոր խմբագիր Գեղամ Վարդանյանը, լրագրողներ Նունե Հախվերդյանը և Աննա Բարսեղյանը, ինչպես նաև մեդիա փորձագետ Վահրամ Մարտիրոսյանը:
Դե ինչ, հանդիպում ենք Նոյեմբերի 15-ին, ժամը 12.00-ին Վանաձոր Ինֆոտանը:

Комментарии