«Ժամանակին համաքայլ»

Վանաձոր Ինֆոտունը Նոյեմբերի 4-ին հյուրընկալել էր «Մարդամեջ» սոցիալ նորարարության հավաքի հաղթող նախագծերից մեկի՝ «Ժամանակին համաքայլ» ծրագրային թիմի անդամներին: Հանդիպման նպատակը փոքրիկ ինֆորմացիոն ռեպորտաժի պատրաստումն էր, որի ժամանակ թիմի անդամները պատմեցին իրենց գաղափարի ծագման, Մարդամեջին մասնակցելու և ծրագրային գործողություններն իրականացնելու մասին:
Հովհաննեսը, ով հիմնականում զբաղվում է նաև Ժամանակին համաքայլ ծրագրի շրջանակներում ստեղծված www.loriinfo.com կայքում տեղադրվող նյութերի խմբագրմամբ, պատմում է այն մասին, թե ինչ հաջողություններ են արդեն իսկ գրանցվել և ինչ հետագա պլաններ ունեն կայքի հետագա շահագործման հետ կապված:
Ռեպորտաժը նկարահանվել և պատրաստվել է Լոռի ԹԻՎԻ հեռուստաընկերության կողմից և հասանելի է հետևյալ հղմամբ՝
https://www.youtube.com/watch?v=mLdPt3icBl0
Комментарии
Отправить комментарий