Խոսուն Պատեր: Հովհաննես Թումանյանի դիմանկար
Մարտի 5-ին  Խոսուն Պատեր​ նախագծի թիմը Վանաձորի Թումանյան փողոցի սկզբնամասում ստեղծեց մի «խոսուն պատ» Ամենայն հայոց բանաստեղծ, Մեծն Լոռեցու` Հովհաննես Թումանյանի դիմանկարով:
Դիմանկարը ստեղծել են վանաձորցի արվեստագետներ Սենիկ Մանուկյանը, Համլետ Հակոբյանը և «Խոսուն պատեր» նախագծի թիմը:
Մեր թիմի անունից մեծ շնորհակալություն ենք հայտնում մեր թասիբով, նվիրումով ու հավեսով նկարիչներին իրենց կամավոր ջանքերի համար:


Նախաձեռնությունը հնարավոր է դարձել «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի կողմից իրականացվող ՀաՄաՏեղ ծրագրի շրջանականերում՝ Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: 

Նախագծին ֆինանսական աջակցություն են ցուցաբերել նաև Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետական» խմբակցությունները և քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետ պարոն Աբովյանը:
Ծրագրի իրականացմանն աջակցում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն:

Комментарии