«ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի մասնակցության
ՀՐԱՎԵՐ

«ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ն հրավիրում է ՀՀ Լոռի, Տավուշ և Շիրակ մարզերի քաղաքացիական հասարակութան կազմակերպություններին ներգրավվել ԱՄՆ ՄԶԳ ֆինասավորմամբ իրականացվող «ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրում:

Ծրագիրը միտված է հզորացնելու տարածաշրջանային քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կազմակերպչական կարողությունները, ապահովել կայունությունը և արդյունավետ համագործակցությունը՝ ծրագրի թիրախային մարզերի քաղաքացիական հասարակության, պետական և մասնավոր հատվածի կառույցների միջև միջոլորտային երկխոսության խթանման միջոցով:

Ծրագրի շրջանակներում հզորանալու, համագործակցության շրջանակները ընդլայնելու և դրամաշնորհային ծրագրերի իրականացման միջոցով կազմակերպական կարողությունները զարգացնելու հնարավորություն կտրվի երեք մարզերի շուրջ 60 ՔՀԿ-ների:

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտադիմումը:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը  ս/ թ. դեկտեմբերի 25-ն է:

Հարցերի դեպքում դիմեք «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ
էլ. փոստ՝ ngoc.csd.ngo@gmail.com
հեռ.՝ (0322) 4 33 15, (091) 74 33 15

Комментарии