Մեկնարկել է «ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագիրը
«ՀԿ Կենտրոն» Քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն 2016 թվականի նոյեմբերի 18-ից մեկնարկել է «ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագիրը, որը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից:
Ծրագիրը միտված է հզորացնելու տարածաշրջանային քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կազմակերպչական կարողությունները, ապահովել կայունությունը և արդյունավետ համագործակցությունը՝ ծրագրի թիրախային մարզերի քաղաքացիական հասարակության, պետական և մասնավոր հատվածի կառույցների միջև միջոլորտային երկխոսության խթանման միջոցով:
Ծրագրի աշխարհագրությունն ընդգրկում է ՀՀ Լոռի, Տավուշ և Շիրակ մարզերը:
Ծրագրի շրջանակներում հզորանալու, համագործակցության շրջանակները ընդլայնելու և դրամաշնորհային ծրագրերի իրականացման միջոցով կազմակերպական կարողությունները զարգացնելու հնարավորություն կտրվի երեք մարզերի շուրջ 60 ՔՀԿ-ների:
Ծրագրի շրջանակներում ՀԿ Կենտրոնը կհամագործակցի Եվրասիա համագործակցության հիմնադամի՝ «ՀԿ Դեպո» ծրագրի և «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի հետ:
Ծրագրի առաջիկա քայլերի վերաբերյալ ՀԿ Կենտրոնի կողմից կհրապարակվի հավելյալ տեղեկատվություն:
Комментарии
Отправить комментарий