‹Vegas Pro 10›› մոնտաժային ծրագրի հնարավորություները
Դեկտեմբերի 7-ին Վանաձոր Ինֆոտանը կայացած դասընթացի ժամանակ երեխաներին համառոտ ներկայացվեց` 1. ‹‹Vegas Pro 10›› մոնտաժային ծրագրի հնարավորություները վիդեո, աուդիո և նկարների ‹‹Jpg›› ֆորմատների հետ աշխատանքի ժամանակ: Նրանք ծանոթացան ծրագրի աշխատանքային տիրույթի, նրա մեջ ներառված բաժինների հետ, թե ինչպես կարելի է ավելացնել կամ թաքցնել տվյալ բաժինը: Պատկերացում կազմեցին աշխարհում տարածված վիդեո-ստանդարտների և նրանց տեսակների մասին:
2. Բացատրվեց նկարների հետ աշխատանքի համար պատասխանատու հատվածների գործառույթները, որը իր մեջ նեռառում էր մի նկարից մյուսը անցնելու էֆեկտները, նկարի գույնային գամման փոխելը և նկարի վրա տեքստային հատված ավելացնելը: Որից հետո վերընշվածների համադրությամբ ստեղցվեց ‹‹slideshow››:
3. Վիդեո և աուդիո ֆորմատների համադրությամբ երեխաները ստացան իրենց առաջին մոնտաժված վիդեո հոլովակը: Որի օրինակով էլ ցուցադրվեց ‹‹Vegas Pro 10›› մոնտաժային ծրագրում պրոեկտների պահպանման ձևերը, նրանց տարբերությունները և առավելությունները:
Комментарии
Отправить комментарий