Կայացավ Loriinfo.com կայքի շնորհանդեսը 


Նոյեմբերի 7-ին Մարգահովիտի հանդիսությունների սրահում կազմակերպված էր միանգամից երկու շնորհանդես: Նշվում էր նորաստեղծ  «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» հկ-ի և Loriinfo.com կայքի ծնունդը: Վանաձոր Ինֆոտան համակարգողը շնորհավորեց և հաջողություններ մաղթեց Ժամանակին համաքայլ թիմի անդամներին: 




Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվել էին Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վահե Դոխոյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը,Վանաձոր Ինֆոտուն ծրագրի համակարգող Զառա Նիկողոսյանը, Վանաձորի ավագանու խմբակցության ղեկավար, «Մարգահովիտցիների Զորավիգ» հկ-ի անդամ, Արմեն Մատինյան և այլոք:  



Loriinfo.com-ի մասին խոսեց խմբագիր Հովհաննես Սարդարյանը: Նա ասաց, որ ժամանակակից աշխարհում, երբ ինտերնետը արագորեն նոր տիրույթներ է նվաճում, ավանդական ԶԼՄ-ների՝ տպագիր մամուլ, ռադիո, հեռուստատեսություն, կողքին իրենց տեղն են զբաղեցնում էլեկտրոնային լրատվամիջոցները: Հիմնադրելով Loriinfo.com-ն, նպատակ ունեն ընթերցողին հասցնել հրատապ ինֆորմացիան՝ ներգրավելով Լոռու մարզի որքան հնարավոր է շատ գյուղական համայնքներ` չշրջանցելով նաև քաղաքային համայնքներից ստացվող ինֆորմացիան: Նախատեսվում է ստեղծել քաղլրագրության ակումբներ, համագործակցել պրոֆեսիոնալ լրագրողների հետ: 

Комментарии