«Ծրագրավորման ժամ» Վանաձորի Տեխնոլոգիական Կենտրոնում
Դեկտեմբերի 5, ժամը 14.00
Յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 5-12ը աշխարհի ավելի քան 180 երկրներում տարբեր տարիքի միլիոնավոր երեխաներ մասնակցում են «Ծրագրավորման ժամ» կոչվող միջոցառումների շարքին, որի նպատակն է վաղ տարիքից երեխաների մեջ հետաքրքրություն առաջացնել ծրագրավորման նկատմամբ։
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Սոլոլըրն Ար Էյ ընկերությունը և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը առաջին անգամ «Ծրագրավորման ժամը» հասանելի կդարձնեն Վանաձորի դպրոցականների համար՝ նպատակ ունենալով ոգեշնչել դպրոցահասակ երեխաներին գրել իրենց առաջին կոդը, սկսել զբաղվել ծրագրավորմամբ և շարունակել այդ հետաքրքիր ճամփորդությունը ողջ կյանքի ընթացքում։
Խոստանում ենք ուրախ և հետաքրքիր ժամանց։
Մասնակցության համար՝
- ծրագրավորման իմացություն չի պահաջվում
- անգլերենի իմացությունը ցանկալի է
- տարրական դպրոցի աշակերտները կարող են մասնակցել ծնողի կամ ուսուցչի ուղեկցությամբ։
Комментарии
Отправить комментарий