«Երիտասարդ ձեռներեց» դասընթացի մրցույթ


Վանաձորի Երիտասարդական բանկը՝ «Երիտասարդական ձեռներեցության խթանում Հայաստանի մարզերում» ծրագրի շրջանակներում հրավիրում է Լոռու մարզի գյուղական և քաղաքային համայնքների ակտիվ երիտասարդներին մասնակցել «Երիտասարդ ձեռներեց» մեկօրյա դասընթացին:
Դասընթացը տեղի կունենա Ալավերդի քաղաքում:
Մասնակցության համար խդրում ենք լրացնել առցանց հայտը՝
https://docs.google.com/…/1FAIpQLSdpdRP2XYYKzGO-uz…/viewform
Լոռու մարզում Երիտասարդական Բանկ ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպության կողմից:
«Երիտասադական բանկը» (http://am.epfarmenia.am/…/program…/youth-program/youth-bank/) աշխարհի ավելի քան 25 երկրներում իրականացվող ծրագիր է, որը Հայաստանում իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից: Երիտասադական բանկ կոմիտեների նպատակը տեղի երիտասարդությանը իրենց իսկ համայնքների զարգացման գործում ակտիվորեն ներգրավելն է:

Комментарии