Վարպետության դաս
Վանաձոր Ինֆոտան մասնակիցներից մեկը՝ Լիլիթ Եգանյանը, վերջերս մասնակցել է Վանաձորում կայացած վարպետության դասին՝ ներկայացնելով Ինֆոտունը:
Փետրվարի 25-26-ը Վանաձորում տեղական հեռուստատեսային կայանների ներկայացուցիչների համար իրականացվեց երկօրյա վարպետության դասընթաց, որը վարեց Լեհաստանի հանրային հեռուստատեսության հեռուստատեսային ծրագրերի պրոդյուսեր, ռեպորտաժների հեղինակ Բարտոշ Սկիբանը:
Դասընթացը կրում էր «Զանգվածային լրատվամիջոցներում ընթացող ընտրական քարոզարշավը» խորագիրը, որը իրականացվել է Երևանի մամուլի ակումբի և «Արևելք» ժողովրդավարական ընկերակցության համատեղ ծրագրի շրջանակներում: Դասընթացը անցկացվեց խմբային աշխատանքների, քննարկումների, մտքերի ու փորձի փոխանակման, հարց ու պատասխանի ձևով, որի ընթացքում մասնակիցները ծանոթացան Լեհաստանում նախընտրական բանավեճերի կազմակերպման ողջ գործընթացին: Մասնակիցները խոսեցին թեմայի կարևորությունից, շնորհակալություն հայտնեցին դասընթացի կազմակերպիչներրին, Բարտոշ Սկիբանին՝ հավաստիացնելով, որ ստացած գիտելիքները անպայման կփորձեն կիրառել մասնագիտական գործունեության ընթացքում:
Комментарии
Отправить комментарий